Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ Նորավանում մեկ քաղաքացի ու մեկ զինծառայող է զոհվել

Երեկ Նորավանում մեկ քաղաքացի ու մեկ զինծառայող է զոհվել
Հասարակություն
13:55, 15 сентябрь 2022
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նորավան բնակավայրի տարածքում երեկ` սեպտեմբերի 14-ին զինվոր փրկելու ժամանակ սնարյադից քաղաքացի է զոհվել: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը:

«Նա Կամավոր հիմունքներով բարձրանում էր գյուղի վերևը` վիրավոր զինվորներին օգտակար լինելու համար: Մի քանի անգամ բարձրացել է, օգնել զինվորներին, վերջին գնալն էլ ճակատագրական է եղել»,-ասաց նա:

Արմեն Հակոբջանյանի խոսքով` Սիսիանի տարածաշրջանում միայն այդ մեկ քաղաքացիական անձն է զոհվել և դեպքը տեղի է ունեցել նախքան հրադադարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ից, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Նշենք նաեւ, որ այս պահին Նորավանում հարաբերական անդորր է, կրակոցների ձայներ չեն լսվում։