Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մառախուղի պատճառով մոլորվել է ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ՊՆ

ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս  մառախուղի պատճառով  մոլորվել է ու մեքենայով հայտնվել  ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ՊՆ
Պաշտոնական
16:42, 21 март 2023
Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս,  վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել  ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ 

Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում  հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։