Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միրզոյան-Բայրամով բանակցությունները կկայանան այսօր երեկոյան Վաշինգտոնի Արլինգթոն արվարձանում

Միրզոյան-Բայրամով բանակցությունները կկայանան այսօր երեկոյան Վաշինգտոնի Արլինգթոն արվարձանում
Պաշտոնական
16:09, 01 май 2023
Այսօր Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հաղորդում է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը՝ նշելով, որ բանակցությունները կայանալու են Վիջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում, դրանց մասնակցելու է նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նախատեսվում է, որ Բլինքենը Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում առանձին հանդիպումներ կունենա Միրզոյանի և Բայրամովի հետ։

Պետդեպարտամենտի կայքէջի փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով ժամը 17։45-ին։