Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանը վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում, այցելել է առաջնագիծ

Սուրեն Պապիկյանը վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում, այցելել է առաջնագիծ
Պաշտոնական
12:24, 04 май 2023
Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով  եղել է ՊՆ N զորամասերում։  

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։ 

Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ: 

Պաշտպանության նախարարը շրջել է զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին: 

Նախարար Պապիկյանն այցելել է նաեւ առաջնագիծ, հետևել ինժեներական, դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին: