Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության նախարարը հետևել է առաջնագծի կահավորման աշխատանքներին

Պաշտպանության նախարարը հետևել է առաջնագծի կահավորման աշխատանքներին
Պաշտոնական
14:06, 20 июль 2022
Հուլիսի 20-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գլխավոր շտաբի պետի ուղեկցությամբ, այցելել է երկրորդ բանակային զորամիավորում, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Պապիկյանը շրջել է զորամասերում, ծանոթացել թիկունքային ապահովման աշխատանքներին, զորքերի մարտական պատրաստության ընթացքին: Նա զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել է զորամասերի շենքային պայմանների բարելավման հետ կապված մի շարք հարցեր:

«Այնուհետև պաշտպանության նախարարն այցելել է արևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքներին: Զորամասի հրամանատարը զեկուցել է առաջնագծում կատարված շինարարական և ամրաշինական աշխատանքների, անձնակազմի անվտանգությանն ուղղված միջոցառումների մասին: Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ առաջնագծի անվտանգության ապահովման հետ կապված բոլոր խնդիրները պատշաճ կերպով կուսումնասիրվեն և կլուծվեն»,- տեղեկացնում է Թորոսյանը։

Նախարարը անդրադարձել է նաև զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին, զինծառայողների սոցիալական ապահովությանն առնչվող ծրագրերին։