Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակահարձակման մեկնարկից ի վեր հարավային գծում ռուսական զորքերից հետ է գրավվել 130 քառ. կմ տարածք. Ուկրաինայի ՊՆ

Հակահարձակման մեկնարկից ի վեր հարավային գծում ռուսական զորքերից հետ է գրավվել 130 քառ. կմ տարածք. Ուկրաինայի ՊՆ
Պաշտոնական
14:47, 26 июнь 2023
Ուկրաինան հակահարձակման մեկնարկից ի վեր ռուսական զորքերից հետ է գրավել ռազմաճակատի հարավային երկայնքով մոտ 130 քառակուսի կիլոմետր տարածք: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

«Վերջին շաբաթվա ընթացքում իրավիճակը հարավում էապես չի փոխվել»,- ասել է Մալյարը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը հետ են գրավել 113 քառակուսի կիլոմետր տարածք։  

Նա հավելել է, որ ռազմաճակատի արևելյան հատվածում, որն ընդգրկում է Լիմանսկոյե, Բախմուտսկոյե, Ավդեևսկոյե և Մարինսկոյե ուղղությունները, վերջին շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել շուրջ 250 ռազմական բախում։

«Այնտեղ դեռևս ծանր մարտեր են ընթանում»,- հստակեցրել է Մալյարը: Նա ասել է, որ Ուկրաինան հակահարձակումը երկրի արևելքում սկսել է անցյալ շաբաթվա վերջին: