Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական զորքերը գերծանր ավիառումբեր են նետել Մարիուպոլի պողպատի գործարանի վրա․ ՌԴ-ն նոր հարձակում է սկսել

Ռուսական զորքերը գերծանր ավիառումբեր են նետել Մարիուպոլի պողպատի գործարանի վրա․ ՌԴ-ն նոր հարձակում է սկսել
Աշխարհ
10:59, 19 апрель 2022
Ռուսական զորքերը գերծանր օդային ռումբերով գնդակոծել են Մարիուպոլի «Ազովստալ»-ը՝ պողպատի գործարանը։ Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 18-ին, հայտնել է Մարիուպոլի քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը։

BBC-ի հաղորդմամբ՝ շուրջ 1000 մարդ թաքնվում է ստորգետնյա ապաստարաններում:

Քաղաքային խորհրդի Telegram-ի ալիքում ասվում է, որ խաղաղ բնակիչների մեծ մասը «երեխաներով կանայք և ծերեր են»:

Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Մարիուպոլում հիմնականում փողոցային մարտեր էին ընթանում, ռուսական ուժերը փորձում են ամբողջությամբ գրավել քաղաքը:

Ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարությունը հայտնել էր, որ Ռուսաստանը նոր հարձակում է սկսել Ուկրաինայի արևելքում:

Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձել է ճեղքել Ուկրաինայի պաշտպանությունը Դոնեցկի, Լուգանսկի և Խարկովի շրջանների գրեթե ողջ ճակատային գծի երկայնքով:

«Նրանք ակտիվ փուլ սկսելու փորձ են անում», – ասել է նա:

ՌԴ պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչն էլ իր հերթին հայտնել է, որ ռուսական ուժերը Լվովի մարզում լոգիստիկ կենտրոն և սպառազինությունների մեծ խմբաքանակներ են ոչնչացրել, այդ թվում՝ ներմուծված արևմտյան երկրներից։

Թարգմանությունը՝ factor.am