Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեծ Բրիտանիայի հետախուզության քարտեզի համաձայն՝ Ուկրաինայում ռուսական զորքերի տեղաշարժի էական փոփոխություններ չեն եղել

Մեծ Բրիտանիայի հետախուզության քարտեզի համաձայն՝ Ուկրաինայում ռուսական զորքերի տեղաշարժի էական փոփոխություններ չեն եղել
Աշխարհ
17:13, 28 март 2022
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 2022 թվականի մարտի 28-ի դրությամբ ցույց է տվել ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի գրավված  տարածքների և այն տարածքների քարտեզը, որոնց համար այժմ մարտեր են ընթանում։ Այս մասին հայտնում է ուկրաինական pravda.com-ը։

Սակայն Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը չի ցանկանում խոսել ռուսական վերահսկողության մասշտաբների մասին։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը մարտի 28-ի հեռուստամարաթոնի եթերում չի նշել գրավված բնակավայրերի թիվը, քանի որ մարտերը շարունակվում են, և իրավիճակը հաճախ փոխվում է։

Առավոտյան Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 27-ին օրվա ընթացքում Ուկրաինայում ռուսական զորքերի տեղաշարժի էական փոփոխություններ չեն եղել։

Ռուսաստանը առավելագույն դիրք է գրավել հարավում, և Մարիուպոլի շուրջ շարունակվում են ծանր մարտերը, քանի որ Ռուսաստանը փորձում է գրավել Ազովի ափին գտնվող այս նավահանգստային քաղաքը:

Նարե Բաբերյան