Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի բանակը «վեց օրում 500 քառակուսի կիլոմետր տարածք է ազատագրել»

Ուկրաինայի բանակը «վեց օրում 500 քառակուսի կիլոմետր տարածք է ազատագրել»
Միջազգային
14:47, 07 октябрь 2022
Ուկրաինայի բանակը հոկտեմբերի 1-ից սկսած ավելի քան 500 քառակուսի կիլոմետր տարածք է ազատագրել և տասնյակ բնակավայրեր Խերսոնի շրջանում, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ երեկ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Այդ տարածքներում իրավիճակը կայունացրել ենք ռուսների կազմակերպած կեղծ հանրաքվեներից հետո», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա հայտնել է, որ ուկրաինական ուժերը հաջող գործողություններ են անցկացրել երկրի արևելքում:
Զելենսկին խոսել է նաև Զապորոժիեի ատոմակայանի մասին, խոստովանելով, որ եթե այն չաշխատի՝ երկրում բարդությունները կավելանան:
«Մյուս խնդիրն էլեկտրականությունն է: Մենք հիմա չունենք հոսանքի ավելցուկ, որը կարող էինք տրամադրել Եվրամիության երկրներին: Դա վնաս է նաև Եվրամիության պետությունների համար, քանի որ դրանք զրկվում են էլեկտրականության մատակարարման հուսալի աղբյուրից»,- նշել է Զելենսկին:
Ռուսները պատերազմի առաջին փուլում են գրավել Զապորոժիեի ԱԷԿ-ը, սակայն այնտեղ ուկրաինացիներն են աշխատում:
Պատերազմից առաջ այդ ատոմակայանն արտադել է Ուկրաինայում սպառվող հոսանքի մեկ հինգերորդը: