Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պուտինի և Փաշինյանի հանդիպումը անհրաժեշտ է և սպասված». Պեսկով

«Պուտինի և Փաշինյանի հանդիպումը անհրաժեշտ է և սպասված». Պեսկով
Ռուսաստան
14:01, 08 май 2024
 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա այսօր Մոսկվայում, անհրաժեշտ և սպասված է երկու կողմերից։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ ՌԴ ղեկավարը բավականին լարված աշխատանքային գրաֆիկ ունի: Այս օրը հիմնականում նվիրված է եվրասիական ինտեգրման թեմային։

«Մոսկվայում կեսօրին կսկսվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որն ավանդաբար կլինի և նեղ, և ընդլայնված կազմով: Մասնակիցներն անպայման նիստին կլուսանկարվեն: Հատկանշական է, որ ընդլայնված կազմով այս նիստին, որն ընդհանուր առմամբ նվիրված է ԵվրԱզԷՍ-ի մասին պայմանագրի ստորագրման տասնամյակին, որպես դիտորդներ ներկա կլինեն Ուզբեկստանի և Կուբայի նախագահները»,- ասել է Պեսկովը։

Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, ամփոփիչ փաստաթղթերի ստորագրումից հետո ԱՊՀ մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների և Կուբայի նախագահի պատվին ճաշ կմատուցվի։ «Եվ աշխատանքային օրվա վերջում նախատեսվում է նաև նախագահ Պուտինի երկկողմ առանձին հանդիպումը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ։ Հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմերից»,- ասել է Պեսկովը։