Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն այսօր Սոչիում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

Պուտինն այսօր Սոչիում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ
Քաղաքականություն
13:37, 09 июнь 2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև կհանդիպի ԱՊՀ և ԵԱՏՄ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ, բացի դրանից՝ Պուտինի պլանների մեջ է մտնում նաև զրույցը Բելառուսի ղեկավար Ալեքսանդր  Լուկաշենկոյի հետ և այցելությունը Մենամարտի ակադեմիա, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Պուտինն այսօր գտնվում է Սոչիում և իր աշխատանքային օրվա հրապարակային մասը կսկսի Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի հետ ոչ պաշտոնական զրույցով, որը կկայանա «Բոչարով Ռուչեյի» նստավայրում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Այնուհետև ՌԴ նախագահը կմեկնի «Սիրիուս», որտեղ կկայանա նրա հանդիպումը օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին։ Պուտինին կդիմավորի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը: