Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ի կողմից բռնազավթված Խերսոնի մարզում ազատագրվել են 8 բնակավայրեր. Զելենսկի

ՌԴ-ի կողմից բռնազավթված Խերսոնի մարզում ազատագրվել են 8 բնակավայրեր. Զելենսկի
Միջազգային
14:15, 05 октябрь 2022
Ուկրաինացի զինվորականները ռուսական զորքերի կողմից բռնազավթված Խերսոնի մարզում ազատագրել են ևս ութ բնակավայր։ Այս մասին պատերազմի 223-րդ օրվա արդյունքներով հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում։ 

«Կայունացել և օկուպանտից ազատագրվել են Լյուբիմովկա, Կրեշչենովկա, Զոլոտայա Բալկա, Բելյաևկա, Ուկրաինկա, Բոլշայա ու Մալայա Ալեքսանդրովկա և Դավիդով Բրոդ բնակավայրերը։ Եվ սա հեռու է ամբողջական ցանկից: Մեր մարտիկները կանգ չեն առնում: Դա միայն ժամանակի հարց է, երբ մենք դուրս կմղենք օկուպանտին մեր ամբողջ հողից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ 

Բացի Խերսոնի մարզի բնակավայրերից, այս շաբաթ «ռուսական պսևդոհանրաքվեից» ազատագրվել են Խարկովի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերի քաղաքներն ու գյուղերը, ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ խոսքը տասնյակ ազատագրված բնակավայրերի մասին է։ 
 
Ուկրաինայի նախագահը հայտարարել է նաև, որ ուկրաինական բանակը շարունակում է «բավականին արագ և ուժգին» առաջ շարժվել երկրի հարավում։