Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Բեռլինում հանդիպեց իր գործընկերոջը

ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Բեռլինում հանդիպեց իր գործընկերոջը
Պաշտոնական
18:24, 05 сентябрь 2023
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մարի-Ագնես Շտրակ-Ցիմմերմանին:

Հանձնաժողովի նախագահ Քոչարյանը իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում ընթացող բարեփոխումները, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարը, սահմանադրական բարեփոխումները և ՀՀ զինված ուժերում իրականացվող ծրագրերը: Անդրադարձ կատարեց տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող հարցերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակմանը:

Զրուցակիցները քննարկեցին համագործակցության հնարավորությունները, մասնավորապես խորհրդարանական վերահսկողության գործում ԳԴՀ փորձի ուսումնասիրության հնարավորությունը: Անդրանիկ Քոչարյանը գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Կարեն Մուրադյանը: