Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՊՆ ղեկավարը Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովի նախագահին է ներկայացրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ՀՀ ՊՆ ղեկավարը Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովի նախագահին է ներկայացրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն
20:17, 14 сентябрь 2023
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին, որին ուղեկցել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նշվում է, որ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: