Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ

Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ
Պաշտոնական
17:22, 30 ноябрь 2022
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ:

Քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:

Կողմերը քննարկել են նաեւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: 

parliament.am