Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ

Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ
Քաղաքականություն
21:46, 15 сентябрь 2021
Սեպտեմբերի 14-ին հանդիպեցի Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Իմ քայլը» պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը;

Հանդիպմանը ներկա էին նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Նշեցի, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ համագործակցությունը, ինչպես նաև ընդգծեցի պատերազմի ընթացքում եւ դրանից հետո խաղաղության գործընթացի վերականգնման հարցում ԵՄ-ի ջանքերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և այս համատեքստում նշեցի, որ Հայաստանը պատրաստ է անել գործուն քայլեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար, սակայն ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց առկայությունը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը:

Կարեւորեցի եվրոպացի գործընկերների դերակատարությունը, մասնավորապես ճնշում գործադրելը Ադրբեջանի վրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո վերադառնալու բանակցությունների գործընթացին: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշեց, որ ԵՄ-ն ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Քննարկեցինք նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: