Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իմ ընկալումն այն է, որ ռուս խաղաղապահներն իրենց առաջարկությամբ պարտավորվում են ապահովել իրենց հողի վրա ապրելու ԼՂ հայերի իրավունքը. վարչապետ

Իմ ընկալումն այն է, որ ռուս խաղաղապահներն իրենց առաջարկությամբ պարտավորվում են ապահովել իրենց հողի վրա ապրելու ԼՂ հայերի իրավունքը. վարչապետ
Քաղաքականություն
14:33, 20 сентябрь 2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում անդրադարձավ ԼՂ հայության անվտանգության հարցին և ասաց. «Տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և այլևս առանց վերապահումների ստանձնում են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի ԼՂ հայերի իրավունքը պահպանեն իրենց տներում, իրենց հողում ապրելու, և ապրելու արժանապատվորեն: 

Իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ նաև այդ պատասխանատվությունն են ամբողջապես ստանձնում, չնայած մենք միշտ էլ այդ կարծիքին էինք, որ այդ պատասխանատվությունը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ըստ էության դրված է ՌԴ խաղաղապահ առաքելության վրա»: