Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր առաջնային ենք համարում ԼՂ-ի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը, և կարևորում, որ ԼՂ-ի ժողովուրդը լինի այն սուբյեկտը, որը կխոսի այդ բոլոր թեմաների մասին․ վարչապետ

«Ինչպես վերջերս պարզվեց այս հարցում կա բավականին լայն կոնսենսուս, մենք այսօր առաջնային ենք համարում ԼՂ-ի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը և կարևոր ենք համարում, որ ԼՂ-ի ժողովուրդը լինի այն սուբյեկտը, որը կխոսի այդ բոլոր թեմաների մասին, որովհետև ի րենք պետք է որոշումներ կայացնեն և մենք իրենց կաջակցենք մեզ հասու բոլոր հնարավոր միջոցներով»,-այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօր ինչով կարողանան կաջակցեն և իրենց դիրքորոշումը միշտ եղել է դա։ 

Վարչապետը նաև նշեց, որ պրոբլեմներից մեկն էլ այն է, որ իրական ազդեցություն է ունեցել հետագա իրադարձությունների վրա, որ մենք ԼՂ-ի ներկայացուցիչներին բանակցային գործընթացից դրել ենք մի կողմ, ասել ենք մենք կորոշենք իրենց փոխարեն։

«Ո՛չ, մենք չենք կարող որոշել իրենց փոխարեն, մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարաբերությունների հարցերով, ԼՂ ժողովորդի ներկայացուցիչները պետք է զբաղվեն ԼՂ-ի հարցով, մենք էլ իրենց պետք է աջակցենք։ Սա է մեր դիրքորոշումը»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում