Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը ԼՂ-ում
Քաղաքականություն
11:05, 28 сентябрь 2023
Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի միջև երեկ կայացել է հեռախոսազրույց։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը, քննարկվել է իրավիճակը Ղարաբաղում՝ ներառյալ մարդասիրական օգնության, տեղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը։

Քննարկվել են 2020-2022 թվականներին բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրագործման ուղիները՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

Շոշափվել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք թեմաներ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներով հետագա շփումների մասին, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: