Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարդկայնորեն հասկանում եմ ՍԴ ապագա որոշումները վարկաբեկելու ձեր մարտավարությունը, բայց չեմ ընդունում և ինձ համար դա դատապարտելի է. ՍԴ նախագահը՝ Դավիթ Հարությունյանին

Մարդկայնորեն հասկանում եմ ՍԴ ապագա որոշումները վարկաբեկելու ձեր մարտավարությունը, բայց չեմ ընդունում և  ինձ համար դա դատապարտելի է. ՍԴ նախագահը՝ Դավիթ Հարությունյանին
Քաղաքականություն
14:30, 14 июль 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 14-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

Արձագանքելով «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի եզրափակիչ ելույթին՝ ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց. «Մարդկայնորեն ես հասկանում եմ ձեզ ու ձեր ընտրած մարտավարությունը, մարդկայնորեն հասկանում եմ ՍԴ-ին վարկաբեկելու և այդպիսով ՍԴ-ի ապագա որոշումները վարկաբեկելու ձեր փորձերը: Մարդկայնորեն հասկանում եմ, բայց չեմ ընդունում, և ինձ համար դա դատապարտելի է, պարոն Հարությունյան»:

ՍԴ նախագահն ընդգծեց. «Բարձր դատարանը հետաքրքրությունների կամ առանձին կասկածների բավարարման համար չէ: ՍԴ-ում այս տեսակի գործերի քննությունն ուղղված չէ առանձին միավոր փաստերի վերաբերյալ կասկածները կամ ենթադրությունները փարատելուն:

Այստեղ քննվում է ընտրությունների կապակցությամբ ընդունված որոշման հետ կապված վեճը»: