Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ ամբողջ թեզը ներկայացվում էր մեկ օրինակով. Դատախազության ներկայացուցիչը՝ ընտրակեղծարարության մասին «Հայաստան» դաշինքի պնդումների մասին

Այդ ամբողջ թեզը  ներկայացվում էր մեկ օրինակով. Դատախազության ներկայացուցիչը՝ ընտրակեղծարարության մասին «Հայաստան» դաշինքի պնդումների մասին
Իրավունք
16:15, 12 июль 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 12-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

Դատախազության ներկայացուցիչ Հովհաննիսյանը անդրադարձավ «Հայաստան» դաշինքի այն պնդումներին, որ 109 հազար ընտրողների տվյալներ ստեղնաշարով մուտք անելու պարագայում կարող էին պարարտ հող ստեղծվել ընտրակեղծարարության համար. «Այդ ամբողջ թեզը  հաստատվում էր Ջեմմա Մարտիրոսյանի օրինակով: Այդ թեզը հիմնավորող միայն մեկ դեպք էր ներկայացվել, ինչը իրականության մեջ գոյություն չունի»:

Նա նշեց, որ բոլոր ընտրատեղամասերում, որոնցում տեղի էր ունեցել հոսանքազրկում, ստուգումներ են կատարվել. «Հարցումներ են կատարվել «Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ՝ վթարի պատճառների, տևողության և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ»: