Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի նիստի օրը հայտնի է

Ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի նիստի օրը հայտնի է
Իրավունք
16:42, 05 июль 2021
Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արդյունքները վիճարկելու մասին քաղաքական ուժերի ներկայացրած դիմումների քննությունը ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի կունենա հուլիսի 9-ին։

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Սահմանադրական դատարանից։

Քաղաքական ուժերի ներկայացրած դիմումների քննությունը տեղի կունենա գրավոր ընթացակարգով։

Հիշեցնենք՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չեղյալ համարելու մասին դիմում ՍԴ ներկայացրել էին հետևյալ քաղաքական ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև՝ «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները։

Սահմանադրական դատարանը որոշել է այս բոլոր ուժերի ներկայացրած դիմումները միավորել և դրանց քննությունն իրականացնել հուլիսի 9-ին, առավոտյան ժամը 11։00-ին։ Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։