Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման. Բաղերի

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման. Բաղերի
Քաղաքականություն
13:12, 04 октябрь 2023
Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման, որպեսզի թուլացնի լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իսլամական Հանրապետության գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։ Նրա խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։ 

«Հարավային Կովկասում լարվածությունը չի բխում երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների շահերից: Ջանքերը պետք է ուղղված լինեն այդ տարաձայնությունների և լարվածության կարգավորմանը: Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ: Մենք պատրաստ ենք մեր դիտորդներին ուղարկել հայ-ադրբեջանական սահման»,- ասել է Բաղերին։

Իրանցի ռազմական պաշտոնյան ընդգծել է, որ (տարածաշրջանի) որևէ երկրի  պաշտպանունակության բարձրացումը չպետք է հետապնդի ագրեսիվ նպատակներ կամ մտադրություններ։ 

Անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ-ի վերջին զորավարժություններին՝ գեներալ Բաղերին հայտարարել է, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը կառաջացնի անկայունություն։