Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան. Լավրով

ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան. Լավրով
Հայաստան
18:58, 12 октябрь 2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում հայտարարել է Հայաստան դիտորդներ ուղարկելու ՀԱՊԿ-ի պատրաստակամության մասին։

«Անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը խնդրեց հրավիրել ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողով, այն կայացավ, որոշում կայացվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, Միացյալ շտաբի ղեկավարին։ Նրանք գնացել են այնտեղ, հանձնարարականներ են բերել, այդ հանձնարարականները մեր ձեռքում են արդեն մեկ ամսից ավելի։ Դրանք պարունակում են ՀԱՊԿ դիտորդների մշտադիտարկման առաքելություն Հայաստանի տարածք՝ Ադրբեջանի հետ սահման ուղարկում:

Միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է հրավիրի ՀԱՊԿ նախագահը (իսկ չէ՞ որ նախագահը Հայաստանն է)»,- նշել է նա։