Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի ԳՇ պետը Հասանովին կոչ է արել նվազեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև

Իրանի ԳՇ պետը Հասանովին կոչ է արել նվազեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև
Միջազգային
15:39, 04 октябрь 2022
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Հոսեյն Բաղերին հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույց են ունեցել։

Իրանական Tasnim տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաղերին և Հասանովը ողջունել են համատեղ զորավարժություններ անցկացնելու գաղափարը ընդհանուր սահմանի երկայնքով։ Նրանք նաև համաձայնության են եկել համաձայնագրերի իրագործման հարցում, որ կնքվել են երկու երկրների Միացյալ ռազմական հանձնաժողովի կողմից իրենց ռազմական փոխգործակցության բարելավման ուղղությամբ: 

Զինվորական պաշտոնյաներն անդրադարձել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին էսկալացիային, և իրանցի գեներալը կոչ է արել նվազեցնել լարվածությունը։ Բաղերին և Հասանովն ընդգծել են երկխոսության անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը թուլացնելու համար։ Հասանովը նաև հավաստիացրել է, որ Ադրբեջանը չի ծրագրում գրավել հայկական հողերը կամ ինչ-որ ռազմական գործողություն սկսել՝ հայկական տարածքների նկատմամբ վերահսկողություն ստանալու համար։