Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 3 պատգամավոր մասնակցում է ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի 69-րդ տարեկան նստաշրջանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 3 պատգամավոր մասնակցում է ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի 69-րդ տարեկան նստաշրջանին
Քաղաքականություն
15:08, 07 октябрь 2023
Գործընկերներիս՝ Անդրանիկ Քոչարյանի և Վահագն Ալեքսանյանի հետ մասնակցում ենք ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի 69-րդ տարեկան նստաշրջանին․ ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։  

Նշենք, որ  ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի 69-րդ տարեկան նստաշրջանը տեղի է ունենում Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Այն մեկնարկել է երեկ՝ հոկտեմբերի 6-ին։ Նստաշրջանն իր աշխատանքները կամփոփի հոկտեմբերի 9-ին։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ 31 երկրներից 274 խորհրդարանականներ  և  25 գործընկեր երկրներից ու խորհրդարանական մարմիններից շուրջ 100 անդամներ են  մասնակցում նստաշրջանին։ Նրանք հնարավորություն կունենան անդրադառնալու Եվրատլանտյան պաշտպանության և անվտանգության օրակարգի հիմնական թեմաներին և գնահատելու արդյունքները և ընդունված հիմնական որոշումները: