Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին

Արմեն Գրիգորյանն ընդունել է  Լուի Բոնոյին
Քաղաքականություն
21:46, 11 октябрь 2023
Հոկտեմբերի 11-ին ընդունել եմ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին. ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Քննարկել ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչի շրջանակներում ներկայացրել եմ Հայաստանի մոտեցումները: 

Անդրադարձել ենք նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հումանիտար խնդիրների և իրավունքների հասցեագրմանը։