Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իսրայելի լկտիությունն ու անամոթությունը հատել են բոլոր սահմանները». Իրանի նախագահը համագործակցության կոչ է հղել բոլոր իսլամական երկրներին

«Իսրայելի լկտիությունն ու անամոթությունը հատել են բոլոր սահմանները». Իրանի նախագահը համագործակցության կոչ է հղել բոլոր իսլամական երկրներին
Քաղաքականություն
12:12, 12 октябрь 2023
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին չորեքշաբթի երեկոյան Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իսրայելի «լկտիությունն ու անամոթությունը» հատել են բոլոր սահմանները։

«Վերջին օրերին այս ռեժիմի ծայրահեղական կաբինետի լկտիությունն ու անամոթությունը հատել են բոլոր սահմանները, (նա) կատարել է լուրջ հանցագործություններ», - Ռաիսիի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր, չնայած բոլոր միջազգային պայմանագրերին, սիոնիստներն ամբողջությամբ պաշարել են Գազան և զրկել այս տարածաշրջանի կեղեքված ժողովրդին ջրից, էլեկտրականությունից, դեղորայքից և վառելիքից, իսկ մարդու իրավունքների մասին կեղծ հայտարարությունները և երկակի ստանդարտների կիրառումը հանգեցրել են սիոնիստական ռեժիմի ամբարտավանությանը և պաղեստինցիների ցեղասպանության շարունակմանը»,- հայտարարել է Իրանի նախագահը՝ կոչ անելով բոլոր իսլամական երկրներին, այդ թվում՝ արաբական, համագործակցել՝ Իսրայելի գործողությունները դադարեցնելու համար: