Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը «անդառնալի պարտություն» է կրել ինչպես ռազմական, այնպես էլ հետախուզական առումով. Ալի Խամենեի

Իսրայելը «անդառնալի պարտություն» է կրել ինչպես ռազմական, այնպես էլ հետախուզական առումով. Ալի Խամենեի
Միջազգային
15:19, 10 октябрь 2023
Իրանը չի մասնակցել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը, բայց ողջունում է Իսրայելի «անդառնալի պարտությունը» ռազմական առումով և նրա հետախուզության ձախողումը, իրանական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։

«Այս դեպքում Մեհր ամսվա 15-ին (հոկտեմբերի 7-ին) օկուպացիոն սիոնիստական ռեժիմը անդառնալի պարտություն է կրել ինչպես ռազմական, այնպես էլ հետախուզական առումով»,- ասել է նա, ում խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։

«Բոլորն ասում էին, որ պարտությունն անհնար է»,- հավելել է Խամենեին՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ի գործողությունները ոչնչացրել են «օկուպացիոն ռեժիմի ինքնիշխանության որոշ հիմքեր, որոնք այնքան էլ հեշտ չի լինի վերականգնել»։