Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանն իր աջակցությունն է հայտնում Իսրայելի դեմ հարձակմանը

Իրանն իր աջակցությունն է հայտնում Իսրայելի դեմ հարձակմանը
Տարածաշրջան
16:16, 07 октябрь 2023
Իրանի իշխանություններն իրենց միանշանակ աջակցությունն են հայտնում ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի դեմ այսօր առավոտյան ձեռնարկված հարձակմանը։

«Մենք շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին։ Մենք նրանց կողքին կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ չեն ազատագրել Պաղեստինն ու Երուսաղեմը», - իրանական ISNA գործակալության հետ զրույցում ասել է Իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ռահիմ Սաֆավին։