Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչի կարող են հանգեցնել Ադրբեջանի դեմ ԵՄ պատժամիջոցները. JAMnews

Ինչի կարող են հանգեցնել Ադրբեջանի դեմ ԵՄ պատժամիջոցները. JAMnews
Քաղաքականություն
15:27, 13 октябрь 2023
JAMnews. Հոկտեմբերի 5-ին Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձեւ են ընդունել՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, վերանայել Բաքվի հետ համագործակցությունը և նվազեցնել ադրբեջանական բնական գազից կախվածությունը՝ Արցախում վերջին ռազմական գործողությունների պատճառով։ Այս բանաձևը իրավաբանորեն պարտադիր չէ, սակայն եվրոպական կառույցները կարող են դա հաշվի առնել որոշումներ կայացնելիս։

Ընդունված փաստաթուղթը կոչ է անում ԵՄ ղեկավարությանը դադարեցնել Ադրբեջանի հետ գործընկերության շուրջ բանակցությունները։ Առաջարկվում է նաև կասեցնել Ադրբեջանի հետ վիզային պարզեցված ռեժիմը և սահմանափակել համագործակցությունն այս երկրի հետ այլ ոլորտներում։ Նշվում է, որ եթե Բաքվի ու Երևանի միջև լարվածությունը վերսկսվի, Եվրոպան պետք է ամբողջությամբ դադարեցնի նավթի և գազի ներկրումն Ադրբեջանից։

Հարցի քաղաքական կողմը

Ադրբեջանական Հարավկովկասյան վերլուծական կենտրոնի (CSSC) փորձագետների կարծիքով՝ քաղաքական տեսանկյունից Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը Հայաստանին և Ղարաբաղի հայերին պաշտպանելու նպատակով կարող է հանգեցնել անսպասելի հետևանքների՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ եվրոպացիների համար։