Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է, թե ով կղեկավարի Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը, և ով կլինի քարտուղարը

Հայտնի է, թե ով կղեկավարի Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը, և ով կլինի քարտուղարը
Քաղաքականություն
13:45, 23 октябрь 2023
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը կղեկավարի Անի Խաչատրյանը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ինքը Խաչատրյանը։

«Ղեկավարը լինելու եմ ես, իսկ խմբակցության քարտուղարը կլինի Հայկ Սահակյանը։ Ինչպես հայտնի է, մեր խմբակցությունից փոխքաղաքապետի թեկնածու է առաջադրվելու Սարգիս Մադաթյանը»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ այս պահին որևէ այլ որոշումներ խմբակցությունում չկան և դեռ չեն քննարկվում։

Խաչատրյանը հավաստիացրեց, որ որոշումների և փոփոխությունների դեպքում հանդես կգան հայտարարությամբ։

Հիշեցնենք՝ Երևանի փոխքաղաքապետի ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին։