Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զանգեզուրի միջանցքը ներկայումս չի դիտարկվում՝ Հայաստանի հստակ դիրքորոշման բացակայության պատճառով. Օվերչուկ

Զանգեզուրի միջանցքը ներկայումս չի դիտարկվում՝ Հայաստանի հստակ դիրքորոշման բացակայության պատճառով. Օվերչուկ
Քաղաքականություն
15:33, 26 октябрь 2023
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում Զանգեզուրի կայարանը ներկայումս չի դիտարկվում՝ Հայաստանի հստակ դիրքորոշման բացակայության պատճառով, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ, Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը: 

Նրա խոսքով՝ Իրանի տարածքով դեպի Նախիջևան՝ Թուրքիայի հետ սահմանին, Հայաստանը շրջանցելով, ճանապարհի կառուցման տարբերակը փոքր-ինչ տարբերվում է այն ճանապարհից, որ անցնում է Զանգեզուրով։

«Ըստ գնահատականների՝ Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու երկարությունը կկազմի 42 կմ, իսկ Իրանի տարածքով՝ մոտ 50 կմ։ Սա է ողջ տարբերությունը՝ երկու կամուրջ և 8 կմ»,- ասել է Օվերչուկը։