Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համաձայնեցվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի հանդիպման ժամկետները.Օվերչուկ

Համաձայնեցվում են Ռուսաստանի,  Հայաստանի և Ադրբեջանի  աշխատանքային խմբի հանդիպման ժամկետները.Օվերչուկ
Քաղաքականություն
23:00, 19 май 2023
Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ դեմ առ դեմ հանդիպման ժամը և վայրը կորոշվի երեք երկրների փոխվարչապետերի խորհրդակցություններից հետո: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Այսօր ընթանում են ինտենսիվ խորհրդակցություններ` Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հարցով` մեր` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահության ներքո գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»,- ասել է նա: