Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք ստեղ ձեր սրտի թեկնածուն չունեք. Մենք եկել ենք ձեզ հեռացնելու հնարավոր բոլոր պայմանները ստեղծելու համար. Արմեն Ռուստամյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել «Հայաստան» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը:

Ինչպես արդեն հայտնել ենք, Իշխան Սաղաթելյանը երկու անգամ քվեարկության արդյունքում չի ընտրվել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում:

«Մեր թեկնածուն, ընդդիմության միասնական թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է, ուրիշ մեկը չի լինելու: Քանի անգամ կքվեարկվի, այդքան կքվեարկվի: Դուք ուզում եք, որ մենք փոխե՞նք մեր թեկնածուին. չի լինելու դա: Ո՞ւմ գլուխն է սրանից ցավելու»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը համախմբված է. «Ուզում եք մեր մեջ կռի՞վ գցել, չի ստացվելու: Չեք տալիս ձեր ձայները, մի տվեք: Դուք ստեղ ձեր սրտի թեկնածուն չունեք, մի քիչ էս կողմ-մի քիչ էն կողմ: Մենք եկել ենք ձեզ հեռացնելու հնարավոր բոլոր պայմանները ստեղծելու համար»: