Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի հարցով ստեղծենք հանձնաժողով, որ անունը լա՞վ հնչի. ես համաձայն չեմ այդ տրամաբանությանը. Ռուբեն Ռուբինյան. տեսանյութ

Էս «Շուշի»-«Շուշա»-ի թեման ամոթի գագաթնակետն է, այսինքն՝ ուրիշ բան չունենք անելու, և արդեն 4-րդ օրն է... 4 օր գանք ասենք՝ դու «Շուշի ես» ասել, չէ՝ դու «Շուշա» ես ասել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Ինչ վերաբերում է Արցախի հարցով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծելու հարցին, Ռուբեն Ռուբինյանը նկատեց, որ ընդդիմության տրամաբանությունն այն է, որ եթե ՔՊ խմբակցությունը համաձայն չէ Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծմանը, ուրեմն ՔՊ-ն չի կարևորում Արցախը. «Բայց, օրինակ, ԱԺ-ում չկա, չէ՞, «Հայաստան», «Արդարություն», «Սեր» հանձնաժողով ստեղծելու նախագիծ»: Նա ընդգծեց, որ նախատեսված հանձնաժողովները հավասարապես աշխատելու են և Հայաստանի, և Արցախի համար. «Արդյոք միայն մեսիջի համար պե՞տք է ստեղծել առանձին հանձնաժողով: Այսինքն՝  ստեղծենք, որ անունը լա՞վ հնչի. ես համաձայն չեմ այդ տրամաբանությանը»: