Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես «Շուշա» եզրույթը հայ քաղաքական իրականության մեջ միակ անգամ լսել եմ «Հայաստան» դաշինքի ղեկավարի կողմից. Էդուարդ Աղաջանյանը՝ Աննա Մկրտչյանին․ Տեսանյութ

Այս հանձնաժողովի ստեղծման արդյունքում կամ կարելի է փակել արտաքին հարաբերությունների հարցերով ԱԺ հանձնաժողովը կամ միգուցե ավելի տրամաբանական կլինի այդ հանձնաժողովը անվանափոխել Արցախի հարցերի հանձնաժողով: Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովում ԱԺ մշտական հանձնաժողովների ձևավորման հարցի քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծման արդյունքում անիմաստ կպահվի ևս մի գլխադասային հանձնաժողով:
Անդրադառնալով Արմեն Ռուստամյանի խոսքին, թե ասվում է՝ ճգնաժամ չկա, Էդուարդ Աղաջանյանն ասաց. «Պարոն Ռուստամյան, ով է այդ հայտարարության հեղինակը, խնդրում եմ կոնկրետ մատնանշել: Ես կխնդրեմ ինձ հղում ուղարկեք պարոն Փաշինյանի խոսքից, ով, ըստ ձեզ, ասում է՝ ճգնաժամ չկա, հետևաբար և որևէ վերականգնելու բան չկա»:

Դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանին՝ Էդուարդ Աղաջանյանը խնդրեց փաստերով ասել, թե ում նկատի ունի նա, ով է ասել «Շուշա». «Որովհետև ես «Շուշա» եզրույթը հայ քաղաքական իրականության մեջ միակ անգամ լսել եմ «Հայաստան» դաշինքի ղեկավարի կողմից»: