Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աճպարարություն է ձև անելը, թե իբր ոչինչ տեղի չի ունեցել, և հայերը կարող են գնալ և ապրել Ստեփանակերտում. Ալեն Սիմոնյան

Աճպարարություն է ձև անելը, թե իբր ոչինչ տեղի չի ունեցել, և հայերը կարող են գնալ և ապրել Ստեփանակերտում. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
14:06, 28 ноябрь 2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀՀ-ն իր կողմից հնարավոր զիջումները արել է, գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է. «Բայց հեսա կբռնի մի հատ իբր լրագրող, որ մենակ ինտերնետից օգտվել գիտի, կգրի՝ Ալեն Սիմոնյանն ասեց, որ Հայաստանը պետք է շարունակի զիջումները. հիմա մի հատ տենց էշ բան կգրի, կներեք արտահայտությանս համար»:

«Ես կարծում եմ, որ մենք այս պատմական փուլում պետք է կենտրոնանանք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման և տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման վրա,- հավելեց Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան բանակցությունների ընթացքում արցախցիների իրավունքների հարցը քննարկելու վերաբերյալ լրագրողի հարցի:- Հետագայում եթե ինչ-որ ադրբեջանցի ցանկություն կհայտնի վերադառնալ Հայաստանում ապրելու, ինչ-որ հայ ցանկություն կունենա վերադառնալու և ապրելու Բաքվում, ինչպես մեր պատգամավորը, կամ, ես ավելի հեռու գնացի, Ստեփանակերտ, Շուշի և մնացած բոլոր այն բնակավայրերը, որտեղ հայեր եղել են, դա ապագայի հարց է»:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ աճպարարություն է ձև անելը, թե ոչ մի բան տեղի չի ունեցել. «Եվ ադրբեջանցիները պետք է գան ինչ-որ տեղ Հայաստանում, որտեղ Սովետական Միության ժամանակահատվածում ապրել են, իսկ հայերը պետք է գնան Ստեփանակերտում ապրեն, դա, կներեք, աճպարարություն է և սուտ: Պետք չի սուտ խոսել. չի կարող հիմա հայը գնալ Բաքվում ապրել, և չի կարող ադրբեջանցին հիմա գալ»: