Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ինքնիշխան երկիր է և կարող է երկկողմ հարաբերություններ զարգացնել այլ պետությունների հետ. Կրեմլը՝ հայ-բրիտանական ռազմավարական երկխոսության մասին

Հայաստանը ինքնիշխան երկիր է և կարող է երկկողմ հարաբերություններ զարգացնել այլ պետությունների հետ. Կրեմլը՝ հայ-բրիտանական ռազմավարական երկխոսության մասին
Քաղաքականություն
13:40, 30 ноябрь 2023
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է զարգացնել դաշնակցային հարաբերությունները նրա հետ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովն այսպես է մեկնաբանել այն փաստը, որ Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագիր։

«Հայաստանը ինքնիշխան երկիր է, որը զարգացնում է երկկողմ հարաբերություններ այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է համարում։ Հայաստանի հետ մենք մեր հարաբերություններն ունենք։ Եվ, անկասկած, Հայաստանը բարեկամ երկիր է, նա մեր դաշնակիցն է։ Մենք կշարունակենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։