Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեսկովը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարության մասին

Պեսկովը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարության մասին
Պաշտոնական
17:08, 22 май 2023
Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) թեմայով և այս կազմակերպությունը համարում է արդյունավետ ու զարգացման ներուժ ունեցող։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը կորոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե այն համարի «անգործունակ» կառույց:

«Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա, իհարկե, մենք կշարունակենք մեր երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, կխոսենք նրանց հետ ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

Պեսկովն ընդհանուր առմամբ ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը «հեղինակություն ունի» անդամ երկրների շրջանում։ «Սա կազմակերպություն է, որը նախկինում արդեն ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում, և կազմակերպություն, որը, մեր տեսանկյունից, ունի հետագա զարգացման ներուժ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։