Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան չի ցանկանում զարգացնել Ուկրաինայում հնարավոր միջուկային էսկալացիայի թեման. Պեսկով

Մոսկվան չի ցանկանում զարգացնել Ուկրաինայում հնարավոր միջուկային էսկալացիայի թեման. Պեսկով
Քաղաքականություն
14:08, 30 сентябрь 2022
Մոսկվան չի ցանկանում զարգացնել Ուկրաինայում հնարավոր միջուկային էսկալացիայի թեման և բոլորին կոչ է անում պատասխանատվությամբ մոտենալ այդ հարցին, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Միջուկային էսկալացիայի մասին խոսում են մարդիկ, ովքեր իրենց անպատասխանատու են պահում: Մենք չենք ցանկանում զարգացնել այդ թեման: Մենք բոլորին կոչ ենք անում իրենց պատասխանատու պահել»,- նշել է Պեսկովը: 

Պատասխանելով Ուկրաինայում հակամարտության էսկալացիայի համար «կարմիր գծերի» մասին հարցին՝ Պեսկովն ասել է. «Ինչ վերաբերում է միջուկային այս ամբողջ քննարկմանը, ապա ևս մեկ անգամ կարող ենք բոլորին հրավիրել ծանոթանալու համապատասխան դոկտրինին, որտեղ ամեն ինչ գրված է»։

Լրագրողը Պեսկովին ասել է, որ Ռուսաստանի Դաշնության ռազմական դոկտրինում գրված է, որ միջուկային զենքի կիրառումը հնարավոր է, եթե Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը դրվի սպառնալիքի տակ։ Հարցին՝ հարձակումը նոր տարածքների վրա, որոնք, ինչպես սպասվում է, մտնելու են Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ, կդիտարկվի՞ որպես ոտնձգություն Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ, Պեսկովը պատասխանել է. «Դուք բացարձակապես սխալ մեջբերեցիք դոկտրինը: Խորհուրդ եմ տալիս մեկ անգամ ևս ուշադիր կարդալ այն»։