Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը , որն այս պահին չի արտահայտում որեւէ պաշտոնական դիրքորոշում»․ ԼՂ նախագահի նախկին խորհրդականը՝ «Ազատությանը» տված հարցազրույցի մասին

«Դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը , որն այս պահին չի արտահայտում որեւէ պաշտոնական դիրքորոշում»․ ԼՂ նախագահի նախկին խորհրդականը՝ «Ազատությանը» տված հարցազրույցի մասին
Քաղաքականություն
10:30, 23 декабрь 2023
Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկվա իր հարցազրույցին՝ նշելով․ «Այսօր իմ կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ շահարկումների։ Այդ իսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը , որն այս պահին չի արտահայտում որեւէ պաշտոնական դիրքորոշում։  
Տեղեկացնում եմ նաեւ, որ ես չեմ հանդիսանում Սամվել Շահրամանյանի խորհրդական»։

Նշենք, որ Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում երեկ ասել էր, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի՝ ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի՝ Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։

Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են: