Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն

ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն
Քաղաքականություն
20:34, 18 январь 2024
ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեր Լեվին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն. այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի զինված ուժերի կողմից Խարկովում օտարերկրյա զինյալների ժամանակավոր տեղակայման կետի ոչնչացման հետ կապված, որոնց թվում եղել են մի քանի տասնյակ ֆրանսիացիներ, Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն»,- պարզաբանել է Զախարովան:

Նախօրեին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երեքշաբթի օրը ռուսական բանակը խոցել է Խարկովում ֆրանսիացի վարձկանների շենքը, ինչի հետևանքով սպանվել է ավելի քան 60 գրոհային և վիրավորվել քսանից ավելի անձ։