Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ թվում էր՝ փողը լինի, բոլոր հարցերը կլուծենք, էդպես չի. պետք է սովորենք դպրոց կառուցել, պետություն ունենալ. վարչապետ

Մեզ թվում էր՝ փողը լինի, բոլոր հարցերը կլուծենք, էդպես չի. պետք է սովորենք դպրոց կառուցել, պետություն ունենալ. վարչապետ
Քաղաքականություն
12:38, 25 январь 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա կառավարության նիստում, անդրադառնալով դպրոցաշինության խնդրին, ասաց. «Մենք պետք է քաղաքական արձանագրումներ անենք առերեսվելու մեր իրականության հետ: Հարգելի գործընկերներ, կառավարության հարգելի անդամներ, մենք պետք է արձանագրենք, որ մենք պետք է սովորենք դպրոց կառուցել, մենք պետք է սովորենք դպրոց ունենալ, մենք պետք է սովորենք դպրոց պահպանել, մենք պետք է սովորենք առողջապահական հիմնարկ կառուցել, մենք պետք է սովորենք ճանապարհ կառուցել: Եթե մենք այս արձանագրումները չանենք, հլա մի բան էլ կողից կասեն՝ ո՞նց, դուք մինչև հիմա դպրոց կառուցել չգիտե՞ք, այո, չգիտենք: Չգիտեմ՝ նախկինում որ փուլում ինչքան շատ, ինչքան լավ ենք իմացել, փաստն էն ա, որ չգիտենք, փաստն էն ա, որ մենք առերեսվում ենք էդ իրականության հետ»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Էն ժամանակ, երբ մեզ թվում էր՝ փողը լինի, բոլոր հարցերը կլուծենք, էդպես չի. մենք հիմա փողը ունենք, բայց չենք կարողանում մեզ անհրաժեշտ մակարդակով դպրոց կառուցել, առողջապահական հիմնարկ կառուցել, ճանապարհ կառուցել: Իսկ երբ քո կենտրոնացվածությունը կառուցելու վրա է, էդ ժամանակ քո թերությունները ավելի հաճախ են ի հայտ գալիս: Մեր նպատակը ոչ միայն կառուցելն է. ճանապարհը պիտի կառուցվի, և իքս ժամանակ էլ ոչ մի աշխատանք պիտի չկատարվի, դպրոցը, մանկապարտեզը, ամեն ինչը: Եթե ուզում եք ավելին՝ մենք պետք է սովորենք պետություն ունենալ՝ ինչ է նշանակում պետություն ունենալ, պետություն զարգացնել, ինչ է նշանակում պետություն պահպանել, ինչ է նշանակում պետություն ընդհանրապես»: