Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թվական ենք մտնում բարեփոխումների բավականին լուրջ մեկնարկով. վարչապետ

«Մենք 2022 թվական ենք մտնում բարեփոխումների բավականին լուրջ մեկնարկով»,- այսօր՝ 2022 թվականի հունվարի 5-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ նախ կրճատվել է ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը. «Այս որոշմամբ մենք ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին պետք է ավելի շատ կենտրոնանանք աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա: Եվ սրանով մենք մեր քաղաքացիների հանգստյան իրավունքը որևէ կերպ չենք նսեմացնում»:
Նրա խոսքով՝ այս քաղաքականությունն անցողիկ չէ, և պետք է սովորենք կյանքի այս ռեժիմին:

Խոսելով հաջորդ փոփոխության մասին՝ վարչապետը նկատեց, որ դա հակածխախոտային օրենսդրությունն է. «Հունվարի 1-ից արդեն հակածխախոտային օրենսդրության առաջին հատվածը մտնում է ուժի մեջ»: