Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է գտնենք ինքնուրույն անվտանգություն ապահովելու բանաձև՝ հնարավորինս քիչ արտաքին օգնությամբ. վարչապետ

Պետք է գտնենք ինքնուրույն անվտանգություն ապահովելու բանաձև՝ հնարավորինս քիչ արտաքին օգնությամբ. վարչապետ
Քաղաքականություն
20:21, 01 февраль 2024
«Այսօր մեր ունեցած ազգային անվտանգության ռազմավարությունը չի հասցեագրում այն հարցերը, որոնք կան: Մեզ պետք է նոր ռազմավարություն, որը կարտահայտի պետության լեգիտիմ տարածքային ամբողջականության շրջանակները»,- Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ մեր լեզվամտածողության առումով շատ սուր է արտահատվում ազգային շահ և պետական շահ, ազգ և ժողովուրդ հակադրությունը. «Սա շատ լուրջ հոգեբանական և քաղաքական շերտեր է բերում: Ես համարում եմ, որ Հայաստանի պետական շահը տնտեսության զարգացումն է և ընդհանրապես զարգացումը: Օրինակ՝ ինչի՞ հաշվին պետք է բարձրացնես զինվորականի աշխատավարձը, եթե բյուջեում փող չլինի: 

Ես ասում եմ՝ եկեք գտնենք բանաձև, որը մեզ հնարավորություն կտա հնարավորինս ինքնուրույն ապրել և հնարավորինս անվտանգություն ապահովել՝ հնարավորինս քիչ արտաքին օգնությամբ»: