Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարևոր է, որ բանակցությունների ժամանակ սենյակում երրորդ կողմն իր պահանջով ներկա չգտնվի․ Սոնա Ղազարյանը՝ ՌԴ-ում խաղաղության պայմանագիր կնքելու Մոսկվայի առաջարկի մասին

Կարևոր է, որ բանակցությունների ժամանակ սենյակում երրորդ  կողմն իր պահանջով ներկա չգտնվի․ Սոնա Ղազարյանը՝ ՌԴ-ում խաղաղության պայմանագիր կնքելու Մոսկվայի առաջարկի մասին
Քաղաքականություն
22:00, 07 февраль 2024
«Սա ամենևին ադրբեջանական պահանջ չէ և չի կարող լինել, որևէ պահանջ հայկական կողմին չի ներկայացվել։ Այս հարցը ամիսներ առաջ հասցեագրվել  է և ոչ թե Անկախության հռչակագրին, այլ առհասարակ երկու երկրների օրենսդրությանը»․ այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայտարարությանը և հարցին, թե՝ արդյոք դա արվում է Ադրբեջանի պահանջով։

 Անդրադառնալով ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին, որ Ադրբեջանը պատրաստ է ՌԴ-ի տարածքում պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, Ղազարյանն ասաց․ «Մեզ համար էական չէ պլատֆորմը, էական է բովանդակությունը։ Եթե խոսքը վերաբերվում է երաշխավորման ինստիտուտին, ապա այստեղ մենք պետք է վստահ լինենք, որ այն չի արժանանա նոյեմբերի 9-ի ճակատագրին ու մեզ համար սկզբունքային է, որ ունենանք երաշխավորման մեխանիզմներ»։
 
Ինչ վերաբերվում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը և արդյոք մենք պատրաստ ենք   Ադրբեջանից Նախիջևան հնարավոր երթուղու վերահսկողությունը տալ ՌԴ ԱԴԾ-ին, պատգամավորը նշեց․ «Կարևոր է, որ  բանակցությունների ժամանակ  երրրորդ կողմի սենյակում երրորդ  կողմը իր պահանջով ներկա չգտնվի։ Մեզ համար սա սկզբունքային է, որ միջնորդ պետությունները կարող են կազմակերպել բանակցությունները, բայց երրորդ շահն անընդունելի է։ Այս առումով ՀՀ-ն նշում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կա մեկ միջանցք և դա Լաչինի միջանցքն է։ Ինչ վերաբերվում  է  անվտանգությանը, ապա եռակողմ հայտարարությամբ անվտանգություն ապահովում է Հայաստանի Հանրապետությունը։ Նոյեմբերի 9-ին եթե վերադառնանք, ապա հարց է առաջանում՝ ո՞ւր են հայերը, որոնք բնակվում էին ԼՂ-ում և ո՞ւր է շփման գիծը, կամ ինչո՞ւ խաղաղապահները չեն ապահովել հայերի անվտանգությունը»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Դավիթ Լևոնյան