Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թուրքիայից պահանջատեր կարող է լինել յուրաքանչյուր հայորդի ժառանգորդ, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը, որովհետև ՀՀ-ն, այդ աղետի ժամանակ, որպես պետություն գոյություն չի ունեցել»․ Հովիկ Աղազարյան

«Եթե նոր Սահմանադրություն ենք ընդունում, ապա կարող ենք հղում չկատարել Անկախության հռչակագրին»․ այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՀՀ-ին անհրաժեշտ է Սահմանադրության փոփոխությունը։
 
Աղազարյանը նշեց, որ ՀՀ-ն  տարածքային պահանջ չունի  հարևաններից, իսկ ինչ վերաբերվում է Ցեղասպանության հետևանքով հայերի պահանջատիրությանը, Աղազարյանը նշեց․  «Թուրքիայից պահանջատեր կարող է  լինել  յուրաքանչյուր հայորդի ժառանգորդ, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը, որովհետև ՀՀ-ն  այդ ժամանակ գոյություն չի ունեցել»։
 
Պատգամավորը նշեց, որ Սահմանադրության փոփոխման հետ կապված միջազգային հանրության կողմից ճնշում գործադրելու որևէ անհրաժեշտություն չկա․ «Նոր Սահամանադրություն ընդունելը անհրաժեշտություն է և պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական իրողությունները»։
 
Ըստ Աղազարյանի՝ Ադրբեջանի համար ընդունելի  չէ խաղաղության պայմանագրի կնքումը և ինչ-որ իմաստով պարտավորությունների մեջ ընկնելը։ Պատգամավորը նաև հավելեց, որ Հայաստանի համար նպատակահարմար չէ ռուսական հարթակում խաղաղության պայմանագիր կնքելը։
 
 
Մանրամասները՝ տեսանյութում։