Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Վարդանյան, ես կանդրադառնամ ձեզ որոշ դրվագներով. խնդրում եմ ուշադիր լինեք իմ ելույթներին. Հովիկ Աղազարյան

«Հարգարժան պարոն Վարդանյան, այդ անձնավորությունը ես եմ. ես կանդրադառնամ ձեզ որոշ դրվագներով: Խնդրում եմ, ուշադիր լինեք իմ ելույթներին»,- այսօր՝ մայիսի 25-ին, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարության:

Այնուհետև ԱԺ փոխնախագահը նախազգուշացում հայտարարեց Աղվան Վարդանյանին տեղից խոսելու և պարոն Աղազարյանին վիրավորական կերպով դիմելու համար. «Ի՞նչ է նշանակում՝ մյուս անգամ ինձ չդիմես: Այսինքն՝ ինքը կարող է դիմել, պարոն Աղազարյանը չի՞ կարող դիմել:

Եկեք մեզ դիտող քաղաքացիներին ազատենք այս անլուրջ խոսակցությունը դիտելուց»: