Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց եմ նախաձեռնել. այս շոուն դրա համար սարքեց. Հովիկ Աղազարյան

«Նախաձեռնել եմ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց, և հավանաբար առաջիկայում այդ հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա»,- իր ելույթում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Պատգամավորի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ Թագուհի Թովմասյանը տեղյակ է եղել այդ մասին և սարքեց այս շոուն՝ հետապնդելով երկու նպատակ. «Առաջին՝ որ ճնշում գործադրի մեր խմբակցության որոշ գործընկերների վրա, թե տեսեք՝ ես խոսեցի, դրանից հետո իմ նկատմամբ այսպիսի բան արեցին, կամ որ հանրությանը ցույց տա, թե ինքն այդպիսի համարձակ ելույթ ունեցավ, դրա համար դա տեղի ունեցավ»:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրի քննարկմանը, Հովիկ Աղազարյանն ասաց. «Այս մակարդակով քննարկում ես ոչ լսել եմ, ոչ տեսել եմ իմ համեստ կյանքում: Եվ շնորհակալ եմ այս հնարավորության համար»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 20-ին, Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները: